Թայվանը ֆիքսել է 7 ՉԺԱԲ ինքնաթռի և 7 նավի մոտ...

Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ յոթ ինքնաթիռ և Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (ՉԺԱԲ) յոթ նավեր են մոտենում կղզուն: Այս մասին հայտնել է Թայվանի պաշտպանության նախարարությունը X-ում։

«Յոթ ՉԺԱԲ ինքնաթիռ, յոթ ՉԺԱԲ նավատորմի նավ և մեկ նավ, որոնք գործում էին Թայվանի շրջակայքում, այսօր առավոտյան ժամը 6-ից առաջ հայտնաբերվել են: Վեց ինքնաթիռ հատել է միջին գիծը և մտել Թայվանի հարավ-արևմտյան և արևելյան ՀՕՊ գոտիներ: Մենք հետևել ենք իրավիճակին և համապատասխան արձագանք ենք տվել»,- ասված է հաղորդագրությունում։

Թայվանը կառավարվում է իր սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չիանգ Կայ-շեկի (1887-1975) գլխավորած Կուոմինտանգի ուժերի մնացորդները փախան այնտեղ՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գավառներից մեկը։