Թայվանում 5,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Թայվանում 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թայնան քաղաքից 43 կմ հյուսիս-արևելք՝ մոտ 771 հազար մարդ բնակչությամբ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։