Թաղավարդում թշնամին ավերել է Արցախյան առաջին...

ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում, որն Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, թուրք հրոսակներն այս օրերին պղծել են գերեզմանատունը:

Այս    մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում   ասել  է  Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ թշնամու վայրագության մասին հերթական անգամ հավաստող այս իրողության մասին հայտնել են ռուս խաղաղապահներին, ովքեր մոտ օրերս պետք է այցելեն և անձամբ տեսնեն կատարվածը։
Բնութագրությունը հասանալի չէ
«Հնարավոր է, որ թշնամին քարուքանդ արած լինի ողջ գերեզմանատունը»,- նշեց նա։
Բնութագրությունը հասանալի չէ
Գերեզմանատան  լուսանկարներն  արված են  մինչև   Արցախյան  երրորդ  պատերազմը