Տավուշում «տագնապ» չի հայտարարվել․ մարզպետ. M...

Սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը տելեգրամյան ալիքներում տեղեկություն տարածվեց, որ ՀՀ Տավուշի մարզում համար 1 տագնապ է հայտարարվել։

Տեղեկության հավաստի լինելը MediaHub.am-ը փորձեց ճշտել մարզպետ Հայկ Ղալումյանից։ 

«Չկա նման բան»,-ասաց Ղալումյանը և այլ հարցերի չպատասխանեց՝ մեկնաբանելով, որ զբաղված է։