Տավուշում Mercedes-ը հայտնվել է երթևեկելի գոտ...

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենա է կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Mercedes Viano մակնիշի ավտմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել ու հայտնվել ճանապարհամերձ հատվածում:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Տեղում պարեկներին է ներկայացել Տավուշի մարզի բնակիչ Սոս Մարտիրոսյանը և հայտնել, որ վարորդը ինքն է եղել, սակայն րոպեների ընթացքում պարեկները պարզել են, որ նրա հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, ու վարորդը եղել է ոչ թե նա, այլ Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Նարեկ Մարտիրոսյանը:

Վերջինս տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի: