Տավուշից զիջելը հստակ է, բայց այդ նույն քարտե...

ԱԺ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիոգրյանը նշեց, որ հայ մարդը վստահ չէ, որ կանոնակարգը հաստատելուց հետո սահմանազատման գործընթացում Հայաստանի օկուպացված տարածքները վերադարձվելու են, իսկ փոխվարչապետը նշեց, որ չգիտի այդ հարցի պատասխանը, բայց կանոնակարգը պետք է հաստատվի, որ սահմանազատման գործընթացը շարունակվի։

«Երբ հարցը գնում է Ադրբեջանին ինչ-որ տարածքներ զիջելու մասին՝ անգիր գիտեք, թե որ քարտեզն է՝ այն 1976 թվականի քարտեզն է, նույնն արել էք Սյունիքում, հիմա հերթը հասել է Ջերմուկին: Երբ հարցնում ենք, թե ո՞ր թվականի քարտեզով պետք է դուրս գան, ասում եք, թե այն դեռ պետք է քննարկվի և պետք է հասկանանք։ Տավուշից տարածքներ զիջելը հստակ է, բայց այդ նույն քարտեզով չի՞ երևում, որ Ջերմուկից պետք է դուրս գան, ես ինչ եք ասում, պարոն Գրիգորյան»,- ասաց Աննա Գրիգորյանը: