Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում մարտի 6-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չինարի գյուղի 35-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հաստատվեցին։
Նախաձեռվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ առանձնատանը հայտնաբերվել և առգրավվել է մարտական հրացան, ատրճանակ, նռնակներ, սվին դանակ, տարբեր տրամաչափի 44 փամփուշտ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին։



