Տավուշի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելո...

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Կամոյի, Երևանյան, Խանջյան, Շիրազի փողոցների, Հաղթանակ, Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերի մի շարք հասցեներում հուլիսի 17-ին ժամը 12:00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու են էլեկտրական շչակներ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։