Տավուշի մարզի սահմանամերձ Ակնաղբյուր համայնքի սիրելի բնակիչներ,
Ակնաղբյուր համայնքը ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի հետ, ձեռք էր բերել պայմանավորվածություններ, համաձայն որոնց, Ակնաղբյուր համայնքի 17,1 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքի ոռոգման համակարգի հիմնակառուցման համար կազմվել է նախագծա-նախահաշվարկային ծրագիր։ Ըստ այդմ՝ ծրագրի նախահաշվային արժեքը կազմել էր 51 517 100 ՀՀ դրամ։ ՄԱԶԾ-ի կողմից արդեն կատարվել էր ներդրում 80%-ի չափով, գումարային տեսքով՝ 41 213680 ՀՀ դրամ։ Համաձայն ներդրումային ծրագրերի՝ համայնքը պարտավոր էր գումարի 20%-ի չափով, տվյալ դեպքում 10 303 420 դրամով, մասնակցություն ցուցաբերել նշյալ ծրագրին որպեսզի այն իրականանար։ Սակայն, Ակնաղբյուրի համայնքապետարանը չուներ նման ֆինանսական միջոցներ: Ուրախ եմ ձեզ հայտնել, որ արտերկրում բնակվող մեր հայրենակից գործարարը չի մերժել իմ կողմից փոխանցված ձեր խնդրանքը և տրամադրել է համայնքին այդ գումարը, հետևաբար այդ ծրագիրը մի քանի ամիսների ընթացքում կյանքի կկոչվի: Շնորհակալ եմ ՄԱԶԾ-ից և մեր հայրենակցից, այս շատ կարևոր ծրագրի իրականացման համար:
Գրում է ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում



