Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի նախկին խոսնակ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մարգարյանի՝ Հայաստանից հեռանալու և ՌԴ-ում հիմնավորապես հաստատվելու մասին տեղեկություններին։
«Տարոն Մարգարյանը, ի հեճուկս ստեր մոգոնողների և տարածողների, ապրել, ապրում ու շարունակելու է հիմնավորապես ապրել Երևանում, դուր գա դա ոմանց, թե ոչ։
Տիկնայք և պարոնայք, դադարեցրեք այլևս ձեզ գուցե ցանկալի երևակայությունը որպես իրողություն ներկայացնելու անպտուղ փորձերը։ Ձեր երևակայությունը երբեք իրականություն չի դառնա, չերազե´ք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։



