Թարմացված․ 3 մահվան դեպք, 239 նոր դեպք. Հայաս...

Հայաստանում մայիսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 4283-ի։

1 օրում գրանցվել է առողջացման 125 դեպք։

Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 3 դեպք։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 4044 դեպք: