Տարիներ շարունակ լուռ եք Ադրբեջանի և Թուրքիայ...

Մենք դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած խոսք կամ գործողություն՝ անկախ նրանից, թե որտեղից է այն հնչում։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Իսկ դուք պատրա՞ստ եք նույն խստությամբ արձագանքել ոչ միայն ռուս վերլուծաբաններին, այլ նաև այն պաշտոնյաներին, որոնք իրականում ու շարունակաբար թիրախավորում և սպառնում են Հայաստանին։

Դուք ամբողջ ուժով դատապարտում եք ռուս վերլուծաբանի մեկ հայտարարություն, բայց տարիներ շարունակ լուռ եք Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ուղիղ սպառնալիքների հանդեպ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու բացահայտ միջամտում մեր ներքին գործերին։

Դուք մի կողմից խնդրում եք արտաքին ուժերին ուղիղ ներգրավվել ընտրական գործընթացներին, մյուս կողմից մեկ վերլուծաբանի խոսքը ներկայացնում եք որպես ինքնիշխանության դեմ հարձակում։

Այնպես որ, մի կողմ թողեք երեսպաշտությունը, դուք խնդիր չունեք արտաքին միջամտության հետ, դուք այդ միջամտության և՛ պատճառն եք, և՛ սնուցող աղբյուրը»,– գրել է նա։