Հնարավոր է՝ Ազգային ժողովի օրենքով փոփոխություն արվի կենսաթոշակների սահմանաչափը բարձրացնելու որոշման հետ կապված: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ըստ նախարարի՝ կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ միջոցները կան:
«Իմ հաշվարկներով՝ տարեկան լրացուցիչ մոտավորապես 75 մլրդ դրամ գումար է պետք լինելու: Դրամի մի մասն արդեն իսկ կա, որովհետև մենք ունենք ռեզերվներ, մի մասն էլ կա, որովհետև տնտեսական աճի պոտենցիալ ենք տեսնում: Եթե լրացուցիչ կարիք առաջանա, կտեսնենք:
Մենք անընդհատ մեր ծրագրերում օպտիմիզացիա ենք անում և մաքսիմալ արդյունավետ ծրագրերն ենք միայն թողնում, որ մնան»,- ասաց նա:



