Գործարար Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը վերջին օրերին ակտիվորեն թիրախավորվում է արևմուտքից կառավարվող որոշ փոքր խմբերի կողմից։ Հետաքրքիր է, որ մշտապես հայ եկեղեցին իրենց թիրախում պահող այս խմբերը հիմա փորձում են եկեղեցու շահերը պաշտպանող հանդես գալ։
Հետաքրքիր է, որ Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունն իսկզբանե Հայ առաքելական եկեղեցու կողմից չէր քննադատվում, ավելին Տեր Ասողիկն, օրինակ, հրապարակային ոչ միայն հավանության արժանացրեց, այլև իր օրհնությանը տվեց՝ որպես աստվածահաճո գաղափարի։ Սակայն ի՞նչ և ինչո՞ւ փոխվեց այս ընթացքում՝ անհասկանալի է: Ինչո՞ւ եկեղեցին սկսեց հակասել իր նախկին վերաբերմունքին։
Վերջին օրերին կարծես պատկերը կրկին փոխվում է ու շատ եկեղեցականներ ողջունում են գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը։
Շաբաթներ առաջ Շիրակի թեմի առաջնորդ Սրբազան Միքայելը օրհնեց Գագիկ Ծառուկյանի բարեգործական նախաձեռնությունները, իսկ այսօր արդեն Արևիկ,Ազատան,Լանջիկ և Ձիթյանքով գյուղերի ժողովրդապետ,հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Թադևոսյանն է ողջունել և իր օրհնանքը տվել Գագիկ Ծառուկյանի բարեգործական նախաձեռնությանը։
Վստահաբար կարելի է աել, որ եթե չլինեն արտաքին ազդեցություններ, ապա այս նախաձեռնության մասով չի լինի արհետասական ստեղծվող բացասական մթնոլորտը։



