Տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարուն...

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևանի տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 է: