Տարածքային կորուստներ չունենք, նման լուրերը սուտ են, այս մասին գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման դեպքի հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել։ Ադրբեջանական կողմը զոհեր է տվել ու հետ քաշվել»։



