Տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին Էրդող...

«Զարգացման ճանապարհ» նախագիծը Թուրքիայի աշխարհաքաղաքական հնարավորությունները կվերածի համապարփակ տնտեսական առավելության, որը կշահի ամբողջ տարածաշրջանի համար։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա նշել է, որ տարածաշրջանում իրավիճակի սրումը, Հորմուզի նեղուցում և տարածաշրջանային օդային տարածքում անորոշությունը մեզ հիշեցնում են անվտանգ տրանսպորտային ուղիների կարևորության մասին։

Էրդողանը շեշտել է, որ Միջին միջանցքն երկաթուղային տրանսպորտի միջոցով տարեկան 75 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության ներուժ ունի։

Ըստ նրա՝ «Զարգացման ճանապարհ» նախագծի իրականացումը հնարավորություն կտա իրաքյան Ֆաո նավահանգիստ ժամանող ապրանքները Եվրոպա տեղափոխել Թուրքիայի տարածքով։

Նա հավելել է, որ Միջին միջանցքի շրջանակում նախագծերի իրականացումը կապահովի 114 միլիարդ դոլարի արտադրական ազդեցություն և տարեկան միջինը 144 հազար աշխատատեղ կստեղծի։

Նա նաև նշել է, որ նախագծի արտադրական ազդեցությունը 10 տարվա ընթացքում կկազմի ավելի քան 50 միլիարդ դոլար և տարեկան միջինում 63 հազար աշխատատեղ կապահովի։

«Զարգացման ճանապարհ» նախագիծը նախատեսում է Իրաքի Ֆաու նավահանգստից մինչև Թուրքիայի սահման 1200 կմ երկարությամբ ճանապարհային և երկաթուղային երթուղիների կառուցում։ Դրա իրականացման շնորհիվ Իրաքը կստանա ուղիղ մուտք դեպի Եվրոպա։