Տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական...

Տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կալանավորների փոխադարձ ազատ արձակման մասին և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին կարևոր քաղաքական քայլը:

Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և հանձնառու ենք աջակցել այդ ջանքերին»,-գրել է նա: