Տարածաշրջանում այլ ուժերի առկայությունը խնդիր...

Տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվայում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

«Ես և մեր գերագույն առաջնորդը և կարծում ենք, որ մեր տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների միջև պայմանավորվածությունների միջոցով»,- ասել է Իրանի նախագահը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և համապարփակ բնույթ են կրում։ Իրանական կողմը մտադիր է շարունակել սերտ երկխոսությունը։