Հայ ժողովրդի համար առանձնակի կարևորություն ունեն բազմադարյա և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները: Այս մասին իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը :
Նա, մասնավորապես, նշել է. «Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում:
Հունվարի 13-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները խորհրդարանում հյուրընկալեցին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կարեւորվեցին տարածաշրջանային անվտանգության, տարածքային
ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության հարցերում Իրանի ցուցաբերած դիրքորոշումը, խորհրդարանական տարբեր ձեւաչափերով համագործակցության և միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը: