Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կտրուկ նախազգուշացում է արել երկրի թշնամիներին՝ ասելով, որ Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ պատերազմ սկսել, բայց վճռականորեն կպատասխանի այն ուժին, որը ցանկանում է վախեցնել երկիրը, գրում է Irna-ն։
«Իրանի ռազմական հզորությունը սպառնալիք չէ որևէ երկրի համար, այլ ավելի շուտ անվտանգության գեներատոր է, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել այդ ուժին»,- ընդգծել է Իրանի նախագահը։