«Թալիբանը» ցանկանում է «եղբայրական» հարաբերու...

«Թալիբանը» ցանկանում է բարենպաստ հարաբերություններ հաստատել բոլոր երկրների, բայց հատկապես Թուրքիայի հետ, ասել է թալիբների մամուլի քարտուղար Սուհայլ Շահինը, փոխանցում է Sabah-ը։

«Թուրք ժողովուրդը մահմեդական է, եւ նրանք մեր եղբայրներն ու քույրերն են։ Մենք կցանկանայինք շատ սերտ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ»,- ասել է Շահինը՝ հավելելով, որ իրենք ցանկանում են համագործակցել Թուրքիայի հետ բոլոր ոլորտներում։ «Մենք ոչ միայն ամուր հարաբերություններ ենք ուզում, մենք ուզում ենք, որ եղբայրական հարաբերություններ ունենանք»,- ասել է Շահինը` թուրք գործարարներին կոչ անելով գալ Աֆղանստան եւ ներդրումային ծրագրեր սկսել: Նա նշել է, որ Աֆղանստանում թուրքական ներդրումները կնպաստեն Թուրքիայի եւ Աֆղանստանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը։