Թալանելուց, ուտելուց լավ են, բայց դե խցանման...
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նիկոլին խցանումներից ազատելու համար անհատ մեքենաների մուտքը Կենտրոն արգելելու են
Էս ստախոսների իշխանությունը հիշում եք չէ՞, որ կարմիր գծերը թանկացնելուց ասում էր իբր խցանումներից ազատվելու համար են անում։
Իրականում քաղաքային 9% իշխանության ձեռքով ուզում էին մտնել քաղաքացու գրպանը։ Մտան, թալանեցին, քաղաքացիներից 2 մլրդ 100մլն քերեցին, բայց դե խցանումներն էլ, բնականաբար, չվերացան։
Նույնիսկ դատարանը «Մայր Հայաստանի» դիմումի հիման վրա հաստատեց, որ կարմիր գծերը թանկացնելու որոշումն ապօրինի է։ Դրա վրա էլ թքած ունեցան, ու ՔՊ-ն՝ իր ինկուբատոր Արամ Սարգսյանի «Հանրապետություն» խմբակցության հետ, նորից որոշեցին թանկ պահել կարմիր գծերը։
Թալանելուց, ուտելուց լավ են, բայց դե խցանման մեջ էլ չեն ուզում մնան։ Հիշո՞ւմ եք, որ Նիկոլը խցանումներից էր դժգոհում։ Ու ի՞նչ են մտածել էս խելքի պուտուկները՝ որոշել են արգելել անհատ վարորդների մեքենաների մուտքը Երևանի փոքր Կենտրոն։
Թքած 3 մլն վարչապետերի վրա էլ, կարևորը իրենց «ղեկավարը» նեղություն չքաշի։