Թաիրով գյուղում հոր գերեզմանի մոտ հայտնաբերվե...

Վաղարշապատի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ մայիսի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Թաիրով գյուղի գերեզմանատանը տղամարդու դի կա։ 

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված գերեզմանատանը հուղարկավորված Գուրգեն Գ․-ի շիրիմի մոտ հայտնաբերել են նրա 41-ամյա որդու՝ Երևանի բնակիչ Խաչատուր Գ․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։