
Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Կամբոջայի զինված ուժերը կրկին խախտել են սահմանային հրադադարի ռեժիմը։ Համապատասխան հայտարարությունը տեղադրված է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
«2025 թվականի հուլիսի 29-ի ուշ երեկոյան, Թաիլանդի և Կամբոջայի միջև հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերումից 24 ժամ չանցած, Թաիլանդի զինվորականների դիրքերը Պհու-Մակուայում (Սիսաքեթ նահանգ) հարձակման են ենթարկվել կամբոջական զորքերի կողմից։ Նրանք օգտագործել են հրաձգային զենք և նռնակներ։ Հարձակումը շարունակվել է մինչև 2025 թվականի հուլիսի 30-ի առավոտ»,- հայտարարել են Թագավորության արտաքին գործերի նախարարությունից։
Թողարկման մեջ նշվում է, որ նման «ագրեսիայի ակտը» կամբոջական ԶՈւ կողմից հրադադարի մասին համաձայնագրի «ևս մեկ ակնհայտ խախտում» է։ Թաիլանդը կոչ է անում Կամբոջային «անհապաղ դադարեցնել» հարձակումները և վերադառնալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք պահպանմանը։
Հուլիսի 24-ի առավոտյան զինված բախումներ են տեղի ունեցել Կամբոջա-Թաիլանդ սահմանի երկայնքով՝ Օդդար-Միենչեյ նահանգի վիճելի սահմանային գոտու մոտ։ Թաիլանդի զինված ուժերը հայտնել են, որ կործանիչներ են օգտագործել՝ կամբոջական ուժերի դիրքերին հարվածելու համար՝ ի պատասխան նրանց կողմից ծանր սպառազենի կիրառմանը։ Կամբոջայի ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ բանակը գործում է ինքնապաշտպանության շրջանակներում՝ պատասխանելով Թաիլանդի զորքերի ներխուժմանը։