Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկոռը հավանություն է տվել երկրի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի) Ներկայացուցիչների պալատի արձակման մասին հրամանագրին։
«Նկատի առնելով, որ երկիրը գտնվում է փոքրամասնության կառավարության վերահսկողության ներքո, ինչպես նաև երկրի ներսում բազմաթիվ քաղաքական խնդիրների պատճառով այն չի կարող անընդհատ, արդյունավետ և կայուն կառավարել պետությունը՝ առավել նպատակահարմար ելքը Ներկայացուցիչների պալատի արձակումն է՝ նոր ընդհանուր ընտրություններ անցկացնելու համար։ Դա թույլ կտա հնարավորինս շուտ իշխանությունը վերադարձնել ժողովրդին»,- ասվում է հրամանագրում, որը հրապարակել է թագավորության կառավարական թերթը:



