«Ես դեռ որոշում չունեմ իմ՝ ընտրություններին մասնակցելու մասով, որովհետև դեռ ընդհանրապես ինքս ինձ հասկանալու խնդիր ունեմ՝ ուզո՞ւմ եմ մնալ քաղաքականության մեջ, թե՞ ոչ: Երբ այս հարցի պատասխանն ինքս ինձ համար կունենամ, արդեն կընտրեմ որևէ ուժի: Առաջարկներ բոլոր ուժերից կան»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:



