Այսօր առավոտյան մի շարք ընդդիմադիր գործիչներ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել: Նրանց շարքերում էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, լրագրող Դավիթ Սարգսյանը և այլք:
Քիչ առաջ փաստաբան Արսեն Բաբայանը «Հրապարակին» հայտնեց, որ Մալաթիա Սեբաստիայի ոստիկանական բաժնից 24 ձերբակալվածներն ազատ են արձակվել, նրանց շարքերում էր նաև ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: Թադևոս Ավետիսյանը ևս ազատ է արձակվել:



