Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Գերմանիայի հյուսիսում գտնվող Հուսում (Շլեզվիգ-Հոլշտեյն) քաղաքի մոտ գերմանական ավիաբազայի վրա: Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung թերթը՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարության գաղտնի զեկույցին։
Հրապարակման համաձայն՝ հունվարի 9-29-ն ընկած ժամանակահատվածում «անվտանգության 6 միջադեպ» է տեղի ունեցել՝ կապված անհայտ ծագման պրոֆեսիոնալ անօդաչու թռչող սարքերի հետ՝ Շվեսինգի (Շլեզվիգ-Հոլշտայն) ավիաբազայի վրա:
Պարբերականը նշում է, որ Գերմանիայի ռազմաօդային ուժերի Շվեզինգ բազայում գործում է ՀՕՊ ստորաբաժանումների պատրաստման ուսումնական կենտրոն։ Մասնավորապես, զինվորականները վերապատրաստվում են Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ վարելու համար։ Կենտրոնում, ըստ հրապարակման, վերապատրաստվում են նաև ուկրաինացի զինվորականներ։



