Սյունիքում տեղի ունեցածը պատերազմի սպառնալիքի...

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ նորմա՞լ է, երբ Սյունիքի ճանապարհներին ադրբեջաներենով գրված է՝ «բարի գալուստ Արբեջան»:

«Նորմալ չէ, առհասարակ շատ բան նորմալ չէ մեր երկրում», - պատասխանեց պատգամավորը:

Նա պատմեց, որ վերջին անգամ մեկ ամիս առաջ է եղել Սյունիքում և այդ ցուցանակները տեսել է:

Նրա խոսքով՝ ժայռափոր թունելից 100 մետր ներքև ռուս խաղաղապահներն են, ադրբեջանցիներ չկան:

Պատգամավորը նաև մի տուն նկարագրեց՝ բաժանված երկու մասին, որի մի հատվածում ռուս սահմանապահներն են տեղակայված, մյուսում՝ ադրբեջանցի զինվորականներ: 

Եղոյանն ավելացրեց. 

«Ադրբեջանցի զինվորականները թող մտածեն, որ իրենք եկել են օտար միջավայր, սահմանի բերան»: 

Նա նշեց, որ Սյունիքում տեղի ունեցածը պատերազմի սպառնալիքի տակ է եղել: