Սյունիքում մերկասառույցով պատված ճանապարհին մ...

Արդեն 3 ժամից ավելի է՝ լարված վիճակում են աշխատում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղացած առատ ձյան պատճառով Տաթև-Լծեն ավտոճանապարհի մի քանի կմ-անոց հատված ամբողջությամբ դարձել է դժվարանցանելի, պատճառը ճանապարհի մերկասառույցն է և շատ վարորդների կողմից ամառային անվադողերով երթևեկելը։

Պարեկները մեծ դժվարությամբ նշված վայրից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ։ Արդեն աշխատանքներին ներգրավվել են ճանապարհն սպասարկող ճանշինականները, ովքեր աղ ու ավազով մշակում են ճանապարհը։

Պարեկների և ճանշինի աշխատանքներին խանգարում է ուժեղ բուքը։