
ՀՀ Սյունիքի մարզի պարեկները հունիսի 21-ին Երևան-Մեղրի ճանապարհի 202-րդ կմ-ին հայտնաբերել են ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվող 38-ամյա մի տղամարդու:
ՆԳ նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ վերոնշյալ տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: