Սյունիքում հայտնաբերված կոկաինը գետի վրայով,...

Նշված գործի հետ կապված տեղեկություն չունենք, նախաքննության փուլում է, ԱԱԾ-ի վարույթում է: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոցների բացահայտումներին:

«Դրանից հետո Սյունիքում հայտնաբերված վերջին դեպքերը, որքան որ ես եմ տեղյակ, բոլոր խոշոր դեպքերը անցել են ոչ թե սահմանային անցման կետով, այլ գետի վրայով, նետումներով և այլ եղանակներով: Դրանց մասին ևս տեղեկություն չունենք»,-ասաց նա: