Սյունիքի մարզում ջրանջատում կկատարվի՝ վթարի վ...

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի  մարզի Գորիս քաղաքի և Իշխանասար, Սառնակունք, Սպանդարյան, Հացավան, Աշոտավան, Շաքի, Խոտ, Հարժիս, Քարահունջ, Հարթաշեն, Շինուհայր, Արավուս, Քարաշեն, Տեղ, Խնձորեսկ գյուղերի ջրամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից: