Սյունիքի և Ջերմուկի անտառներում ավիացիոն քիմի...

Կառավարության այսօրվա նիստում նեկայացվել է անտառածածկ տարածքնների վերաբերյալ որոշում, համաձայն որի՝ հաշվի առնելով, որ վնասատուներով և հիվանդություններով վարակված անտառածածկ տարածքների մի մասը գտնվում են Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, շրջակա միջավայրի նախարարությունը գրությամբ դիմել էր պաշտպանության նախարարությանը նշված տարածքներում ավիացիոն պայքարի աշխատանքների իրականացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով: Վերջինիս կողմից ստացվել էր պատասխան, որ անվտանգային նկատառումներից ելնելով, Սյունիքի մարզում և Ջերմուկ բնակավայրի անտառածածկ տարածքներում ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ ներկայումս նպատակահարմար չէ իրականացնել : Արդյունքում նախատեսված 9000 հա վարակված անտառածածկ տարածքներից ավիացիոն պայքարի աշխատանքները հնարավոր է կատարել 4120 հա տարածքում։

 Սույն գրությամբ տեղեկացվել էր նաև, որ ՄԻ-8 տիպի ուղղաթիռները, որոնցով վերջին երկու տարիներին իրականացվում էին ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքները, ունեն հիմնանորոգման կարիք և ԶՈւ ավիացիայի ներգրավմամբ ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքների կատարմանն անհրաժեշտ է անդրադառնալ ՄԻ-8 ուղղաթիռների հիմնանորոգումից հետո: 2023 թվականին Անտառային կոմիտեի կողմից 2 անգամ հայտարարվել է մրցույթ «օդային եղանակով նյութերի ցրման» ծառայությունների ձեռքբերման նպատակով: Մրցույթները հայտարարվել են չկայացած մասնակից չլինելու պատճառով: