«Սուրմալու»-ում ենթադրյալ անհետ կորած 6 իրանց...

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ Իրանի անհետ կորած համարվող վեց քաղաքացիներից հինգը գտնվում են Վրաստանում։

«Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը քիչ առաջ ինձ փոխանցեց, որ ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։

Այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը կազմում է 18»,– գրել է նա: