«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորած...

 «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով կա 17 անհետ կորած, որոնցից մեկը Ռուսաստանի քաղաքացի է: Lրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ, տեղում աշխատում են մեր խմբերը, կամավորների, Հայկական կարմիր խաչի ներկայացուցիչների հետ»,- մանրամասնեց Կոստանյանը: