«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պա...

Այսօր կառավարությունում քննարկվել է ««Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» օրենքի նախագիծ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է տուժածներին տրամադրվելիք սոցիալական աջակցության չափը:

«Նախագծով նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց: Նախատեսվումն է միանվագ աջակցություն տրամադրել, առաջարկվում է վիրավորում ստանալու դեպքում մինչև 3 օր հիվանդանոցային պայմաններում բուժում ստացած անձանց հատկացնել 150 հազար դրամ, 3 օրից ավելի բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300 հզր դրամ և զոհված ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար 3 մլն դրամի չափով»,-մանրամասնել է նախարարը: