«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պա...
ՀՀ Առողջապահության նախարարությունը թարմացված տեղեկատվություն է հաղորդում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժում ստացողների մասին: Նշվում է, որ բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:
Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է:
Ունենք 6 մահ:
Լրացում․ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է ևս մեկ դի: Զոհերի թիվն այս պահի դրությամբ 7 է: