Սուրեն Պապիկյանը շրջագայությունը կիսատ թողեց

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին  Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները  կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային  միջոցներ: ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկել  են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: