Սուրեն Պապիկյանը մի շարք պաշտոնյաների ուղեկցո...

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են սահմանագոտի, հանդիպել առաջնագծում ծառայություն իրականացնող զինծառայողներին, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։