Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն հայտարարել էր, որ Փարիզն ու Երևանը կիրակի օրը` հոկտեմբերի 22-ին, կձևակերպեն ֆրանսիական սպառազինությունների գնման պայմանավորվածությունները, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ոլորտում։