Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում փետրվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Իրան է այցելել փետրվարի 23-ին։



