Սուրեն Գրիգորյանն ազատվել է արդարադատության ն...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին  որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Սուրեն Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ վերջինս փոխանախարարի պաշտոնում նշանակվել է ապրիլին։

Գրիգորյանը 2015 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: