Սուդանում առնվազն 40 մարդ զոհվել է Հյուսիսային Կորդոֆան նահանգի Էլ Օբեյդ քաղաքի մոտ հուղարկավորության ժամանակ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։
Նրանք մեղադրել են ռազմականացված արագ արձագանքման ուժերին (RRF) երկուշաբթի ալ-Լուվեյբ գյուղի վրա հարձակման մեջ, երբ սգավորները հավաքվել էին վրանում։



