Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:
Նախարարների հանդիպման մասով խոսել են քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։ Քաղաքագետի կարծիքով այս պահին արտառոց բան չկա բանակցային գործընթքացում․«Կարծում եմ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը սովորական, հերթական հանդիպում էր և որևէ շրջադարձային բան տեղի չի ունեցել այդ հանդիպման ընթացքում։ Կարծում եմ տեսանելի ապագայում լուրջ տեղաշարժ չի լինի Արցախի խնդրի կարգավորման գործընթացում։ Սուբստանտիվ բանակցություններ տեղի չեն ունենում և կարելի է այդ քննարկումները անվանել առօրյա։ Հայաստանը շարունակում է պնդել, որ բանակցային ձևաչափը պետք է փոխվի և Արցախի Հանրապետությունը ևս ներգրավվի այդ գործընթացում»



