Ստրասբուրգ և Ստոկհոլմ․ ԱԺ պատգամավորների հաջո...

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար մի քանի պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի որոշումներից։

Ստրասբուրգ կգործուղվեն ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամներ՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Ռուստամյանը, Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե Շիմշիրյանը:

Նշենք, որ պատգամավորները գործուղման մեջ են լինելու հունվարի 25-31-ը։

Արդեն փետրվարի 1-4-ը ԱԺ և Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջև ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակներում Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կգործուղվեն ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «ՔՊ»-ական Լուսինե Բադալյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մանուկյանը: