Ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի...

Հոկտեմբերի 22-ին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության արտահերթ կոնգրեսի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի, տնօրենի գլխավոր Խորհրդական Վալենտինա Գրիգորյանի և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի միջև։

Հանդիպման ընթացքում ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի և Տաջիկստանի հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջև գործընկերային կապերը և խթանել համատեղ ծրագրերի իրականացումը։

Հուշագրով նախատեսվում է համագործակցություն՝

  • ​հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի ոլորտներում,
  • փորձի և գիտամեթոդական նյութերի փոխանակման,
  • վտանգավոր բնական երևույթների վաղ նախազգուշացման համակարգերի զարգացման,
  • հիդրոլոգիական մոդելավորման և կանխատեսումների կատարելագործման,
  • համատեղ գիտական ուսումնասիրությունների և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով։

Այս համագործակցությունը կարևոր քայլ է երկու երկրների հիդրոօդերևութաբանական կառույցների միջև փոխադարձ վստահության և գիտատեխնիկական կապերի խորացման ճանապարհին։