Ստորագրահավաք այսօր չի անցկացվում. այն կշարու...

«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ ստորագրահավաք այսօր չի իրականացվի:

««Սիրելի՛ հայրենակիցներ, քանի որ օրենքի կարգավորումների համաձայն ստորագրահավաքն անցկացվում է միայն  աշխատանքային օրերին՝ ժամը 09:00 - 18:00-ն, հիշեցնում ենք, որ հուլիսի 5-ը նույնպես ոչ աշխատանքային օր է, ուստի ստորագրահավաք այսօր չի անցկացվում։

Այն կշարունակվի վաղը՝ հուլիսի 6-ից»,-ասված է հայտարարությունում:

Նշենք, որ այսօր Սահմանադրության օրն է: