Ստոլտենբերգը նոր պաշտոն կստանա

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Ենս Ստոլտենբերգը կնշանակվի երկրի ֆինանսների նախարար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնում է նորվեգական NRK հեռարձակող կորպորացիան՝ հղում անելով աղբյուրներին։

Այս պահին Նորվեգիայի իշխող Աշխատավորական կուսակցությունը, որը Ստոլտենբերգը ղեկավարել է 2002-2014 թվականներին, ծանր ճգնաժամ է ապրում։ 20 նախարարներից ութը լքել են կաբինետը, այդ թվում՝ ֆինանսների նախարարը՝ Կենտրոնական կուսակցության ղեկավար Տրիգվե Վեդումը։ Ստոլտենբերգի վաղեմի դաշնակիցը՝ վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, փետրվարի 4-ին կհայտարարի  կաբինետի նոր կազմը։